
«Մանչեսթեր Սիթի»-ի բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն «Սուոնսի»-ի դեմ Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում վնասվածք է ստացել և դրա պատճառով չի խաղա նվազագույնը 4 շաբաթ:
«Սուոնսի»-ի դեմ խաղում բելգիացին փոխարինվել էր 81-րդ րոպեին: Նրա մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք և պետք է բաց թողնի մոտ մեկ ամիս: Այսպիսով, Դե Բրույնեն առաջիկա խաղերում չի կարողանա օգնել «Մանչեսթեր Սիթի»-ին: