
Ռուսաստանն ու Իրանը Հալեպում կարող են «ռազմական հանցագործությունների» մասնակիցներ դառնալ, եթե Սիրիայում երկարաձգվի պատերազմը: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան–Մարկ Էյրոն:
Նա երկու երկրների ղեկավարությանը կոչ է արել դադարեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի սատարումն ու «վերջ դնել այդ ռազմավարությանը, որը փակուղի է մտցնում»:
«Այլապես Ռուսաստանն ու Իրանը կարող են ռազմական հանցագործությունների մասնակիցներ դառնալ»,-նշել է Էյրոն:
Համապատասխան հայտարարությամբ Էյրոն հանդես է եկել՝ մեկնաբանելով Հալեպում տեղի ունեցած վերջին ռմբակոծությունները: