Կառավարության փոփոխությունները դրական օպտիմիզմ են ներշնչում. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշում է, որ Կառավարության փոփոխությունները դրական օպտիմիզմ են ներշնչում:

Նրա կարծիքով փոփոխությունները պայմանավորված են երկու գործոններով՝ արտաքին գործոններ և «Սասնա ծռերի» գործողություններ. ««Սասնա ծռերի» գործողություններն ուղղակիորեն արագացրին փոփոխությունների գործընթացը, եթե նախկինում Սերժ Սարգսյանը նշում, որ իրենք շտապելու կարիք չունեն, ապա վարչապետի նշանակման օրն արդեն այլ կարծիք հայտնեց, նշելով, որ ժամանակը շատ սուղ է»:

Քաղտեխնոլոգի կարծիքով իշխանությունները որոշակի հետևություններ արել են խմբավորման անդամների գործողություններից և այժմ անցել են «բարեփոխումների», որպեսզի խուսափեն ավելի մեծ ալիքի բարձրացումից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս