
ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեն դատապարտվել է 2 ամսվա ազատազրկման և տուգանվել 2100 եվրոյով։
RMC Sport-ը տեղեկացնում է, որ 2016 թվականի մայիսին գիշերային ակումբից դուրս գալիս Օրյեն սպառնացել ու հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին։
Ոստիկաններից մեկը ցուցմունքում նշել է, որ Օրյեն արմունկով հարվածել է իր կոկորդին, և դատարանը բավարարել է ոստիկանների պահանջը։ Ֆրանսիական մամուլը փոխանցում է, որ ազատազրկումը պայմանական է, և ֆուտբոլիստը չի հայտնվելու բանտախցում։