Կոտայքի թեմի Արգել գյուղի Ս. Գևորգ եկեղեցում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած անընդունելի երևույթի կապակցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի կողմից կախակայվել է դեպքին մասնակից Տ. Արսեն քահանա Համբարձումյանի հոգևոր ծառայությունը:
Միաժամանակ թեմի առաջնորդի կողմից խնդրանք է ներկայացվել Մայր Աթոռ Ս. Էջմիածին քահանայի հարցը քննարկել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբում: