Արմեն Կարապետյանը` Սուրիկ Խաչատրյանի հնարավոր պաշտոնանկության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ղեկավարն ինքը կորոշի՝ ով կպաշտոնավարի հետագայում: Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  սյունեցի պատգամավոր  Արմեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության մասին լուրերին:

«Գիտեք՝ մարզպետի աշխատանքով պետք չէ գայթակղվել, մարզպետի աշխատանքը շատ ծանր աշխատանք է, հատկապես նոր կառավարությունում: Մարզպետի աշխատանքն աշխատանք է, որ պետք է ցուցանիշ ապահովես, այնպես որ գայթակղված չեմ և ոչ մեկին էլ խորհուրդ չեմ տա: Ճանաչելով Կարեն Կաապետյանին՝ շատ խստապահանջ է և պետք է աշխատել պատշաճ ձևով», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս