ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի քանի նշանակումներ է արել: Ըստ այդ, Հասմիկ Պողոսյանը չվերանշանակվեց Մշակույթի նախարարի պաշտոնում:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԱՄԻՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար», – նշված է որոշման մեջ:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամագրով էլ Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից: