Դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք Կենտրոն և Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ վարդանյանի նախագահությամբ կայացավ Կարո Եղնուկյանն ընդդեմ դատախազի գործով վերջին դատական նիստը:

Դատարանի դահլիճում էին Եղնուկյանի հարազատները, ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել և ներկայացել նիստին Եղնուկյանի մայրն ու եղբայրը:

Դահլիճում ծափահարություններով դիմավորցին Եղնուկյանին, որից հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ ինքը քաղբանտարկյալ է, և այս ամենն ուղղված է իրեն լռեցնելու համար. «Ինձ թույլ չեն տալիս, որ տեսակցեմ իմ ընտանիքի անդամներին, ամեն կերպ փորձում են ինձ լռեցնել. այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական հալածանք»,-նշեց Եղնուկյանը:

Դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակցական դահլիճ, ապա դատարանում հայտարարեց իր որոշումը, համաձայն որի դատարանը մերժեց հայցն ընդդեմ գլխավոր դատախազի:




Լրահոս