Արդեն հայտնել էինք, որ ՀՀ նախագահի հրամանով այսօր առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվել է Լևոն Ալթունյանը, ով «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է:
ArmLur.am-ի հետ զրույցում Ալթունյանը նշեց, որ ինքը բժիշկ է և տնտեսագետ-ապահովագրող: «Ոլորտի խնդիրներին ծանոթ եմ, բայց ինձ ժամանակ է պետք», – նշեց նա:
Նշենք, որ Ալթունյանի նշանակվելու մասին լուրերին զատ տեղեկություններ տարածվեցին, որ նա և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ընկերներ են և դա է եղել նշանակման հիմքը: Այդ առնչությամբ Ալթունյանը նշեց. «Կարեն Կարապետյանն այն անձնավորությունն է, որի հետ ընկերությամբ միայն կարելի է հպարտանալ: Ես կասեի առկա է սիմպատիան և ծանոթ լինելը. թե ինչ եք դնում ընկերության բառի հիմքուն, չեմ պատկերացնում: Իրար տուն չենք գնում, բայց գիտենք իրար գործունեության մասին»: