
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը իրեն հարմարավետ է զգում նոր թիմում:
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ կատալոնական ակումբում իր որակները ցուցադրելու հնարավորություն տալիս են:
«Ես լավ հարաբերություններ ունեմ Լուիս Էնրիկեի հետ: Նա միշտ զրուցում է ինձ հետ, որպեսզի ես կատարելագործեմ խաղս: Շատ գոհ եմ, որ ինձ հնարավորություններ են տալիս: Փորձում եմ դրանք մաքսիմալ կերպով օգտագործել», – նշել է Սուարեսը:
Վնասվածք ստացած Լիոնել Մեսսիի դիրքում խաղալու վերաբերյալ Սուարեսն ասել է.
«Մենք չենք խոսել այդ մասին: Չնայած, որ կարող են նրա դիրքում խաղալ, ինձ ավելի հարազատ է խաղը կենտրոնում»: