Ռոման Աբրամովիչը փոփոխություններ կկատարի «Չելսի»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրջ փոփոխություններ կատարել անգլիական ակումբում:

The Telegraph-ը գրում է, որ ռուս գործարարը դժգոհ է թիմի խաղից և ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը: Առաջին հերթին նա ցանկանում է հրաժեշտ տալ վետերաններին և առաջին հերթին խոսքը վերաբերում է սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին, որի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը։

Թիմում հարցականի տակ է նաև իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի, բրազիլացի Օսկարի, և սերբ Նեմանյա Մատիչի ապագան։ Լոնդոնյան ակումբը կփորձի գնել կենտրոնական պաշտպան և հարձակվող։




Լրահոս