Ամենաերկարակյաց նախարարին չփրկեց անգամ առաջին տիկինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականից հետո ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա պաշտոնավարման առնչությամբ համացանցում տարատեսակ տեղեկություններ էին հայտնվում: Գաղտնիք չէ, որ Հասմիկ Պողոսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի մոտ ընկերուհին է և իր պաշտոնն այդքան տարիներ պահպանել է հենց այդ հանգամանքի շնորհիվ: Սակայն այս անգամ նրան դա էլ չփրկեց…

Գաղտնիք չէ, որ շատերն էին ցանկանում, որ Հասմիկ Պողոսյանը չվերանշանակվի իր պաշտոնում: Հիշեցնենք, որ նա Մշակույթի նախարար էր դարձել  ՄԱԿ կուսակցության քվոտայով և դարձավ ամենաերկարակյացներից մեկը: Տարբեր կառավարություններ ձևավորվեցին նրա նշանակման օրվանից, սակայն Պողոսյանը մնաց ու մնաց: Նա 1977-ին ավարտել է  Ա. Պուշկինի անվան ռուսական դպրոցը, զուգահեռաբար ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, ինչից հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, որն ավարտել է 1982-ին ավարտելով և կենսաբան-մանկավարժի որակավորում ստանալով` մինչեւ 1993թ.՝ շուրջ տասը տարի, աշխատել է որպես ուսուցչուհի:

Նա երկար ժամանակ գործունեություն է ծավալել արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեում: Այստեղ նա իր գործը սկսել է ռեֆերենտի աշխատանքից, ապա դարձել ավագ ռեֆերենտ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար և, ի վերջո, նախագահ: Այնուհետև Արմեն Սմբատյանն ու  առաջին տիկին Բելլա Քոչարյանն էլ նպաստեցին նրան, որ 2006թ.  նա նշանակվիՀՀ մշակույթի նախարար` որպես ՄԱԿ կուսակցության ներկայացուցիչ:

Հասմիկ Պողոսյանը կարողացավ ոլորտում «լավ տեղավորվել» և դառնալ ՀՀ ամենաերկարակյաց նախարարուհիներից մեկը, ով անվերապահ վայելում է ՀՀ բոլոր առաջին տիկնանց բարեհաճությունը:




Լրահոս