Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց 14 օր անց ՀՀ կառավարության նոր կազմը, գրեթե, պատրաստ է: Թերևս մնացել են ՀՀ երկու ամենագլխավոր և առանցքային նախարարությունների ղեկավարների նշանակումը, և կազմն ամբողջական կլինի:
Ներկայացնենք, թե ովքեր են նոր կառավարության արդեն հայտնի պաշտոնյաները`
Աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյան (վերանշանակվել է)
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար,
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան (վերանշանակվել է)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան (վերանշանակվել է)
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյան (փոխարինել է Արմեն Մուրադյանին)


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան (վերանշանակում)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան (վերանշանակվել է)
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան (փոխարինում է Արամայիս Գրիգորյանին)


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան (փոխարինում է Սերգո Կարապետյանին)


ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայան (փոխարինել է Արծվիկ Մինասյանին)
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան (փոխարինում է Լևոն Յոլյանին)


ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան (վերանշանակվել է)
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան (փոխարինում է Հասմիկ Պողոսյանին)


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան (փոխարինում է Գաբրիել Ղազարյանին)


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան (վերանշանակվել է)

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան (վերանշանակվել է)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյան (փոխարինել է Գագիկ Բեգլարյանին)


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան (փոխարինել է Գագիկ Խաչատրյանին)







































