Ինչպես է անցել Արմեն Լամբարյանի վիրահատությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի վիրահատությունը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արմեն Լամբարյանի կնոջ՝ Կարինե Լամբարյանի հետ: Վերջինս բժշկի փոխանցմամբ նշեց, որ վիրահատությունը լավ է անցել. «Հուսանք, որ սա վերջին վիրահատությունը կլինի: Արմենը շատ լավ, բարձր տրամադրություն ունի: Ինչքան էլ իր վերքը ցավոտ լինի` երբեք ցույց չի տա, քանի որ նա ազատամարտիկ է, մասնակցել է պատերազմին, երկրորդ կարգի հաշմանդամ է: Արմենը հզոր տղա է»,-նշեց Արմեն Լամբարյանի կինը:

Հավելենք, որ վիրահատության ընթացքում Արմեն Լամբարյանի ոտքի մեջ տեղադրվելու էր մետաղական հարթակ:

Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):




Լրահոս