Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծնվել է 1967 թվականի հունիսի 29-ին:
Անկուսակցական է:
Կրթությունը` բարձրագույն: Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ 1991թ.:
Մասնագիտությունը` կուլտուր-լուսավորչական աշխատանք:
Գիտական կոչումը` դոցենտի գիտական կոչում: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի: Զինապարտ է:
Պետական և այլ պարգևներ` Մովսես Խորենացու մեդալ 2006թ., ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ 2015թ.
Խրախուսանք` Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ոսկե մեդալ, 2007թ.
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ, 2009թ.
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2012թ.
Ընտանեկան դրությունը` ամուսնացած է, ունի 3 երեխա:
Աշխատանքային գործունեությունը`
1984 -1985թթ. Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` ռեժիսորի ասիստենտ:
1985-1986 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ` ուսանող
1986-1988 թթ. Ծառայություն Խորհրդային բանակում
1988-1991 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ` ուսանող
1988-1995 թթ. Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` հեռուստահաղորդավար
1997-2015 թթ. «Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկություն, «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն` գործադիր տնօրեն
2010-2013 թթ.Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան` կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար
2010 թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերություն` գործադիր տնօրենի պաշտոնակատար
2015 թվականից առ այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
1990-1995 թթ. հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս» և այլ հաղորդումներ
1996թ.հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է
Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի
2000թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը