Կառավարության ղեկավարն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության և սպառողների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Վարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների նպատակն է հասկանալ՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, բիզնեսը, սպառողը ՀՀ կառավարությունից, որպեսզի գործադիրը կարողանա ճիշտ արձագանքել և ճիշտ ծրագրեր ներկայացնել:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հանրությանը՝ սպառողներին և արտադրողներին հուզող տարբեր հարցեր:

ՀԿ-ների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, հանդես են եկել առաջարկություններով:
Կարեն Կարապետյանը, կարևորելով համագործակցությունը հասարակական հատվածի հետ, նշել է, որ բարձրացված հարցերն ու ներկայացված առաջարկությունները կուսումնասիրվեն համապատասխան գերատեսչությունների կողմից:




Լրահոս