Տեսակոնֆերանսում քննարկվել է ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 28-29-ը կազմակերպված տեսակոնֆերանսում ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման աշխատանքային խումբը քննարկել է մաքսային նոր օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել ազատ տնտեսական գոտիների գործունեության, դրանցում բնակվող ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, մայրցամաքային շելֆի վրա ածխաջրածնային հանքավայրերի յուրացման և պաշարների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցների կիրառման հարցերին: Նիստում դիտարկվել են նաև արտահանվող ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների, մինչև մաքսային հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողնման դեպքերի և մաքսային սահմանով տեղափոխվող փոքրարժեք ապրանքների մաքսային ձևակերպումների առանձնահատկությունները:

Նշենք, որ աշխատանքային խմբի հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի 10-ին`Մոսկվայում: ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքները մեկնարկել են 2012թ.-ին, որում Հայաստանի փորձագետները ներգրավվել են միությանն անդամակցելուց հետո` 2015-ին:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս