«Շատ կարևոր է՝ ինչքանով կկարողանա դիմադրել Արմեն Ամիրյանն այն ճնշումներին, որոնք հաստատ կլինեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի հրամանագրով  Հանրային Հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամ Արմեն Ամիրյանն  ազատվեց իր պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակեց ՀՀ մշակույթի նախարար:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչ բարեփոխումների կարիք ունի ՀՀ մշակույթի նախարարությունը և թե արդյոք կա՞ն խնդիրներ, որոնք չեն լուծվել Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում և անհապաղ այդ խնդիրներին պետք է ընթացք տա Արմեն Ամիրյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարիների ընթացքում հնարավորություն ունեցել է Հասմիկ Պողոսյանի հետ շատ անկեղծ լինել, և  դժգոհություն հայտնել այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չի եղել:

«Հիմա հեռանալուց հետո պարզապես միայն շնորհակալություն  կարող եմ հայտնել համատեղ աշխատանքի համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է Արմեն Ամիրյանին, Ռուբեն Բաբայանը նշեց, որ նրան վաղուց է, ինչ ճանաչում է:

«Արմեն Ամիրյանի մասին լսել եմ շատ լավը, հենց իր կոլեգաներից: Կարծում եմ շատ կարևոր է, թե ինչ ծրագրով կգա նա և ինչքանով ինքնուրույն կլինի ծրագիրը իրագործելու մեջ, ինչքանով կկարողանա դիմադրել  ճնշումներին, որոնք հաստատ կլինեն»,-ընդգծեց Ռուբեն Բաբայանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նա պատրաստ է իր ներածին ուժերի չափով օգտակար լինել, եթե դրա պահանջը կլինի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս