
Թուրինի «Յուվենտուս»-ը նոր պայմանագիր է առաջարկելու թիմի հարձակվող Պաուլո Դիբալային: Իտալական ակումբի առաջարկած համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը:
Ըստ պայմանագրի, 22-ամյա արգենտինացի ֆուտբոլիստին առաջարկվելու է տարեկան 4.4 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ ներկայումս խաղացողը ստանում է տարեկան 2.2 միլիոն եվրո: Դիբալայի հրաժարագինը կազմելու է 100 միլիոն եվրո: