2016թ. հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներում: Այդ համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում՝ միայն ավագանու անդամի ընտրություններ: 255 համայնքում էլ միաժամանակ տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Մինչ այժմ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 736 քաղաքացիներից 49-ը մինչ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Ուսումնասիրելով տվյալները` պարզ է դառնում, որ բացի մի քանի խոշոր համայնքներից, այլ վայրերում թեժ մրցակցություն չի սպասվում, քանի որ ընդդիմադիր ուժերը ակտիվ չեն: Թերևս, ակտիվություն պետք է սպասել Վանաձոր, Գյումրի, Արթիկ, Սևան և նման այլ խոշոր քաղաքներում:
Ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ թեկնածուների թվում շատ են նաև անկուսակցականները, իսկ ընդդիմադիր ուժերից ամենաակտիվը ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդ» կուսակցություններն են: