
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչոան պետ Սերգեյ Ավետիսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ.
«Հարգելի ավիատորներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 83-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի կայացման գործում: Անմոռանալի է ձեր՝ և՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին ներգրավվածությունը, և՛ ղարաբաղյան պատերազմում անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները:
Շնորհավորելով ևս մեկ անգամ՝ ցանկանում եմ նշել, որ համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ կկարողանանք շարունակել էլ ավելի մեծ և արժանահավատ քայլերով առաջ շարժվել՝ ապահովելով անվտանգ, բարեկեցիկ, հարմարավետ և մատչելի թռիչքներ:
Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար»: