Քաղավիացիան՝ Ավիացիոն Անվտանգության Գործակալության սև ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվեց ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում: Այս մասին հայտնում է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նրա խոսքով, անվստահություն հայտնելուն զուգահեռ, դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները:

2 ընկերություն, որոնք ունեին այդպիսի թույլտվություն մինչ ՔԱԿ-ի փետրվարյան աուդիտը, մարտի 13-ին արդեն տեղեկացվել էին դրա մասին: Բայց նրանց հնարավորություն է տրվել` անկախ երկրի ավիացիոն իշխանությունների անպիտանությունից, հավելյալ աուդիտով վերականգնել դադարեցված թույլտվությունները:

Հավելենք, որ մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի էր ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։

Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում Կոմիտեի և ավիաընկերությունների կողմից ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ:

Նշենք, որ ժամանակավորապես սահմանափակվել էին թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։

Կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս