3000 դրամ՝ շապիկներով շրջելու, 5000` թռուցիկներ բաժանելու համա՞ր. ինչպես է «Համախմբում»-ը քարոզչություն իրականացնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել հանրապետության տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Վանաձոր քաղաքում հոկտեմբերի 2-ին սպասվող ընտրությունների նախաշեմին կուսակցությունն օգտվում է օրենքով սահմանված բազմապիսի քարոզչական տարբերակներից:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը, շրջելով Վանաձորում, նկատել էր «Համախմբում» կուսակցության շապիկներով քաղաքում շրջող երիտասարդների, որոնցից շատերը նաեւ կուսակցության ծրագրերի մասին թռուցիկներ էին բաժանում: Երիտասարդներից ոմանք մեր թղթակցի հետ զրույցում նշել էին, որ միայն շապիկով քաղաքում շրջելու համար օրական վաստակում են 3000 դրամ, իսկ թռուցիկներ բաժանելու համար` 5000 դրամ: Ստացվում է, որ կուսակցությունը միայն այդպիսի քարոզչություն իրականացնելու համար ամսական ծախսում է մոտ մեկ միլիոն դրամ: Թե քարոզչական ինչ մեխանիզմներ է կիրառում կուսակցությունը եւ որքանով է արդյունավետ համարում ամսական այդքան գումար ծախսելը նման քարոզչության համար, փորձեցինք պարզել «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց երիտասարդների վարձատրության մասին տեղեկությունը:

%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%b4

-Արեգնա՛զ, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Վանաձոր քաղաքում ինչպիսի՞ քարոզչություն է իրականացնում «Համախմբում» կուսակցությունը:

-Օգտվում ենք օրենքով ընձեռված բոլոր հնարավորություններից, ե՛ւ հեռուստաեթերներ, ե՛ւ հեռուստաբանավեճեր: Բակային հանդիպումներ ենք շատ իրականացնում, որովհետեւ շատ ենք կարեւորում ընտրողի հետ անմիջական շփումը: Սեպտեմբերի 25-ին համապետական մեծ հանրահավաք իրականացրինք` այդտեղ ներկայացնելով նաեւ մեր ծրագրերը, մեր դիրքորոշումները:

-Շրջելով Վանաձոր քաղքում` նկատել ենք երիտասարդների, ովքեր կրում են Ձեր կուսակցության նշանով շապիկները, նրանցից շատերը բաժանում են թռուցիկներ: Մեզ հետ զրույցում նրանք տեղեկացրին, որ այդ աշխատանքի դիմաց իրենք վարձատրվում են. միայն շապիկով շրջելու համար` 3000 դրամ, իսկ բուկլետ բաժանելու համար` 5000 դրամ:

-Ովքե՞ր են այդպես ասում, այդ երիտասարդնե՞րն են ասել, որ վարձատրվում են:

Այո՛, նրանք են մեզ տեղեկացրել: Հայտնի է, որ այդպիսի քարոզչություն իրականացնելու համար ներգրավված են մոտ 200 երիտասարդներ: Ստացվում է՝ օրական Դուք ծախսում եք մոտ մեկ միլիոն դրամ:Ինչքանո՞վ եք արդյունավետ համարում այդպիսի քարոզչությունը, մտավախություն չունե՞ք, որ այն չի արդարացնի ձեր սպասելիքները, չէ՞ որ, եթե հիշում եք՝ ԱԺ ընտրություններից առաջ ՕԵԿ-ը եւս իրականացրեց այդպիսի քարոզչություն, սակայն այն չարդարացրեց սպասելիքները:

%d5%bd%d5%a1

-Նախ որեւէ կուսակցության հետ մենք չենք ուզում համեմատվել, ինչ վերաբերում է վարձատրությանը, ո՛չ, այդպիսի բան չկա, իրենք մեր համախոհներն են, մեր կուսակիցներն են, երիտասարդական թեւի ներկայացուցիչներն են: Նրանք որեւէ վարձատրություն չեն ստանում, գումարի մասին խոսք լինել չի կարող, ուղղակի ներկայացնում են մեր ծրագրերը:

saaaaaaaaa

%d5%b4%d5%a5%d5%af

%d5%b6%d5%af%d5%a1%d6%80

Վահագն Հակոբյան




Լրահոս