Որքան են օգոստոսին բնակարանների գները կազմել Հայաստանում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15029 գործարք, որոնց քանակը 2016 թվականի հուլիս ամսվա համեմատ աճել է 7.1 %-ով, իսկ 2015 թվականի օգոստոսի համեմատ՝ 0.05 %-ով:

2016 թվականի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4388 օտարման գործարքի 69.3 %-ը կազմել է առուվաճառքը, 30.4 %-ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 39.0 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 40.2 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:

2016 թվականի օգոստոսին, 2016 թվականի հուլիսի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքներն աճել են 9.5 %-ով, իսկ 2015 թվականի օգոստոսի համեմատ՝ 5.3 %-ով: 2016 թվականի օգոստոսին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 68.7 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2016 թվականի օգոստոսին, 2016 թվականի հուլիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 1.6 %-ով, իսկ 2015 թվականի օգոստոսի համեմատ՝ 11.0 %-ով: 2016 թվականի օգոստոսին Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ մակերեսի հաշվարկով.

shenq

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2016 թվականի օգոստոսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016 թվականի հուլիսի համեմատ՝ աճել է 0.02%-ով: 2016 թվականի օգոստոսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 383 բնակարան, որոնց քանակը 2016 թվականի հուլիսի և 2015 թվականի օգոստոսի համեմատ աճել է 28.1 %-ով: 2016 թվականի օգոստոսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ մակերեսի հաշվարկով.

bnak

tun




Լրահոս