ՆԻՍՏ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լիբիայի մասին: «Ֆրանսիայի դիրքորոշումը բաց է եւ հասկանալի` Կադաֆին պետք է հառանա: Իրավիճակը, որ Լիբիայում է, անթույլատրելի է: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք միջազգային հետաքննություն եւ պատժամիջոցների կիրառում»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Սարկոզին նաեւ նշել է, որ Փարիզը պնդում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի հրավիրում, որը կքննարկի վիճակը աֆրիկյան այդ երկրում:Անդրադառնալով Մերձավոր արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում տեղի ունեցող ժողովրդական հուզումներին` Սարկոզին նշել է, որ տարածաշրջանը «ապրում է պատմական փուլ, որին ոչ ոք չի սպասել, եւ որից պետք է քաղել դասեր, եթե արաբական երկրների ժողովուրդները չցանկանային փոփոխություններ, այդ իրադարձությունները չէին լինի»:




Լրահոս