
Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է: «Sky Sports»-ը հայտնում է, որ մասնագետը բանակցություններ է վարել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ:
Ավելի վաղ, Ռանգնիկի թեկնածությունը մերժվել և գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել էր Սեմ Էլարդայսին, ում հեռացրել էին հավաքականի ղեկից՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով:
Հավելենք, որ Ռանգնիկը գլխավորել է գերմանական մի շարք ակումբներ, որոնց թվում են «Շտուտգարտը», «Հանովերը», «Շալկեն», «Հոֆենայմը» եւ «Լեյպցիգը»: