Օգոստոսի 8-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր սեղմ ժամկետում ավարտել Սարի թաղի և Խորենացի փողոցի բնակիչների կրած գույքային վնասների վերականգնման գործընթացը:
ArmLur լրատվականի թղթակիցը գտնվելով դեպքի վայրում փորձեց բնակիչներից պարզել, թե ինչ վնասներ են կրել և ինչ փոխհատուցում են ստացել:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հուլիսի 17-ին գրավել էին Էրեբունու ՊՊԾ գունդը` իրենց հսկողության տակ պահելով երկու շաբաթ:
Նշենք, որ Երևանում գնդի գրավման ընթացքում ընթանում էին բողոքի ակցիաներ: Իսկ հուլիսի 29-ի երեկոյան լույս 30-ի գիշերը Սարի թաղում, «քաղաքացիական հագուստով» անհայտ անձիք, ոստիկանության հետ հավասար բռնություն գործադրեցին խաղաղ մարդկանց և լրագրողների վրա, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ստացան:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան