Գագիկ Ծառուկյանին մրցակից է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրեց  5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի գործունեության և  պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները:  Ըստ վերլուծության, ԱԺ-ի 9-րդ նստաշրջանի ընթացքում հրավիրվել է 6 քառօրյա և  3 արտահերթ նիստեր: Իսկ նստաշրջանի ավարտից հետո գումարվել է ևս 2 արտահերթ նստաշրջան:

Օրենսդրական նախաձեռնություններին ամենաշատը կողմ է քվեարկել Հանրապետական խմբակցությունը: Ամենաակտիվ խմբակցությունը Հանրապետականն է,  ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն: Ամենաակտիվ պատգամավորն այս նստաշրջանում ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է:

Ամենաշատ բացակայած պատգամավորն այլեւս Գագիկ Ծառուկյանը չի: Նրա հետ նույն արդյունքը՝ 110 բացակայություն` 110 քվեարկությունից, գրանցել է նաեւ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը: Նստաշրջանի ընթացքում նրանք չեն մասնակցել որեւէ նիստի:




Լրահոս