Armenian text to speach

Ինչպե՞ս դիմավորեցին ցուցարարները նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունված, սիրված կերպար է, քանի որ նրան ՀՀ քաղաքացիները մշտապես տեսել են եթերում՝ կոկիկ հագնված, կիրթ խոսելիս եւ ոչ մի ավելորդություն: Գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված այն իրողությունը, որ միակ նորանշանակ նախարարն էր, որի հրամանագիրը որեւէ մեկը վատ մեկնաբանությամբ չընդունեց:

Եւ ուշագրավ էր, որ ՀՀ Կառավարության դիմաց հավաքված դժգոհ ցուցարարները Արմեն Ամիրյանին դիմավորեցին ծափողջույններով եւ շնորհավորանքներով:
Սպասելիքները նախարարից շատ մեծ են ու նա արդեն իսկ խոստացել է լինել բաց, հասանելի, օպերատիվ: Մեզ մնում է՝ նախարարն արդարացնի քաղաքացիների հույսերը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս