Համլետ Գևորգյանը` Արմեն Ամիրյանի նախարար նշանակվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ մշակույթի ամենաերկարակյաց նախարարը՝ Հասմիկ Պողոսյանը, լքեց պաշտոնը: Սերժ Սարգսյանը հրամանագրով նախարար նշանակվեց Արմեն Ամիրյանը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գևորգյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ է Արմեն Ամիրյանի նշանակման համար, քանի որ նրա տեսադաշտն ավելին է, քան նախորդ նախարարինը:

«Ես 25 տարի չեմ տեսել, որ կանոնավոր լինի մեր մշակութային դաշտը: Նույնիսկ ժամանակ եղավ, որ խմբեր էլ փակվեցին»,- ընդգծեց նա:

Համլետ Գևորգյանի դիտարկմամբ՝ պետք է անհապաղ բարեփոխումներ լինեն մեր մշակութային կյանքում:

«Արմեն Ամիրյանից մեծ սպասումներ ունենք և նրանից մեծ բան է կախված: Աստված իրեն ուժ տա, որ մեր մշակույթը կայունանա»,- եզրափակեց երգիչը:




Լրահոս