Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.44-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհի Հրազդան-Ծաղկաձոր հատվածի 12-րդ կմ-ին «Mercedes c180» մակնիշի 34 MC 894 պետհամարանիշով (վարորդ՝ 1967 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և հայտնվել ձորակում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:




Լրահոս