
Գյումրիում իր ընտրությունը կատարեց Գյումրու ավագանու թեկնածու, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ խախտումները հիմնականում ուղղորդումների տեսքով են եղել: Նա, անդրադառնալով իր անվան հետ կապվող կաթի փոշու գողության դեպքին, ասաց, որ ընտրություններից հետո քրեական գործ կհարուցվի և ապատեղեկատվեւթյուն տարածողները պատասխանատվության կենթարկվեն. «Ինձ այդ օրերին շանտաժի են ենթարկել: Տարածված տեսանյութը մոնտաժված է: Նյութերի հեղինակը հայտնի լրագրող է, ում անունը կհրապարակեմ»,- ընդգծեց Հովհաննես Մարգարյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: