
Քիչ առաջ Սևանիր 23/06 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց քաղաքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանը:
Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հիմնական մրցակիցը համարվում է Սարգիս Մուրադյանը, ում, ըստ տեղեկությունների, սատարում են ՀՀԿ-ն և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ տարածված լուրերի` Սարգիս Մուրադյանը նախորդ տարի Լճաշենի գրանցումից դուրս է եկել և գրանցվել Սևանում, որպեսզի կարողանա առաջադրվել: Այս և մի քանի այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքապետի թեկնածուի հետ:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: