Վանաձորի 30/37 ընտրատեղամասում խախտումները, կարծես, սովորական բնույթ են կրում: Այստեղ պարբերաբար կեղծիքների և միջադեպերի գրանցումներ են կատարվում: Բացի նրանից, որ քաղաքացին ընտրացուցակներում հայտնաբերել է իր` քաղաքում գրանցում չունեցող ազգականին և մի քանի այլ խատումների, հիմա էլ այստեղ կուտակումներ են:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ կուտակումներ առաջացրած տղամարդկանց հորդորեցին լքել տարածքը, որից հետո այդ մարդիկ հավաքվեցին ընտրատեղամասին կից դարպասների հետևում: