
Գյումրիում ՏԻՄ ընտրությունները, ինչպես և կարելի էր սպասել, թեժ են ընթանում:
Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսեց, որ 34 ընտրատեղամաս ընտրության եկած Բանգոյանների ընտանիքի անդամները ընտրացուցակում խախտում են արձանագրել:
Բանն այն է, որ բացի նշված ընտանիքի հինգ անդամներից, Ղանդիլյան 63 հասցեի իրենց տան վրա գրանցված են ևս տասը հոգի: Պարզվում է` Բանգոյաններն այդ անձանցից որևէ մեկին չեն ճանաչում: