Ստացված հաղորդումների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում է 53 նյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն՝  ՏԻՄ ընտրությունների ընթացքում  ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ):

ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի  մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝ 

Ըստ փուլերի

Քարոզչության ընթացքում – 5,

Քվեարկության օրը- 48:

Ըստ տարածքների

 1. Շիրակի մարզ – 6,

 2. Լոռու մարզ – 20,

 3. Գեղարքունիքի մարզ – 8,

        4. Վայոց ձորի մարզ – 1,

        5. Սյունիքի մարզ – 0,

        6. Կոտայքի մարզ – 18:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:

Հիշեցնում ենք, որ ստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:

Կրկին կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:

Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:




Լրահոս