Եթե վատ խաղայինք կհաղթեինք. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ խաղի մասին:

«Կարմիր Սատանաները» Մարսիալի գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով, սակայն Ջո Ալենը դիպուկ հարվածով գրավել է Դե Խեայի դարպասը եւ մեկ միավոր պարգեւել իր թիմին:

«Սա «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղն էր մրցաշրջանում: Կարող էինք հաղթել 5:0 կամ 6:0 հաշվով: Գոլային հնարավորություններ շատ ունեինք եւ զարմանալի է, թե ինչպես էինք բաց թողնում այդ պահերը: Եթե վատ խաղայինք, հավանաբար կհաղթեինք», – Մոուրինյուի խոսքերն է մեջբերել «BBC»-ն:




Լրահոս