
Դորտմունդի «Բորուսիա»- ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վերսկսել է մարզումները:
«Bild»-ը հայտնում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն աշխատում է անհատական ծրագրով: Նա արդեն վազքային վարժություններ է կատարում, ինչպես նաև արագացումներ:
Կիսապաշտպանը նաև աստիճանաբար ավելացնում է մարզումային ծանրաբեռնվածությունը: Նախորդ մրցաշրջանում Ռոյսը մասնակցել է 43 հանդիպման, որոնցում խփել է 23 գնդակ: