Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ կայացավ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի տեսակցությունների արգելանքի գործով առաջին դատական նիստը:
Նիստին ներկա չէր Կարո Եղնուկյանը, սակայն փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց և դատավորի որոշմամբ հաջորդ նիստին նա կկարողանա մասնակցել գործի քննությանը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանում հայտարարեց, որ Եղնուկյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են և առավել ևս անհեթեթ է նրա նկատմամբ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելանք կիրառելը. «Այս կերպով սահամանափակում են Կարո Եղնուկյանի իրավունքները»
Դատավորը նշեց, որ աշխատանքային օրվա ավարտով պայամանավորված նիստը կընդհատվի և կշարունակվի հոկտեմբերի 14-ին, ժամը 16.00-ին:
Նիստին ներկա էին նաև Եղնուկյանի ընտանիքի անդամներն ու նրա աջակիցները: