Հարց քաղաքացիներից` ի՞նչ խախտումների համար քաղաքացիական ծառայողները կարող են ենթարկվել կարգապահական տույժերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ խախտումների համար քաղաքացիական ծառայողները կարող են ենթարկվել կարգապահական տույժերի: Եվ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ ժամկետում է քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում կարգապահական տույժ:

Մհեր Գալստյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվում են, եթե քաղաքացիական ծառայողը՝
ա) անհարգելի պատճառով չի կատարել իր ծառայողական պարտականությունները,
բ)անհարգելի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները,
գ) վերազանցել է իր ծառայողական լիազորությունները,
դ) անհարգելի պատճառով խախտել է աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:
Հայտնում ենք նաեւ, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավել չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավել է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն` կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավել եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավել՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Ի դեպ, քաղաքացիական ծառայողին իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո երեք օրվա ընթացքում:

 




Լրահոս