Հարց քաղաքացիներից` ո՞վ իրավունք ունի օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ես ուզում եմ իմանալ, թե ո՞վ իրավունք ունի օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր տալ:

Լիլիա Գալստյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Լ․ Գալստյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության այցելելու հրավեր կարող են տալ՝
գ ՀՀ- ում բնակվող ՀՀ քաղաքացին,
գ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին,
գ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք,
գ ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները (դրանց ներկայացուցչությունները):

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի եւ մինչեւ դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:

 




Լրահոս