Ի՞նչ կրճատումներ են նախատեսվում Առողջապահության նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեց պարզել, թե առաջիկայում նախարարի փոփոխությունից հետո աշխատակազմի ինչ կրճատումներ են նախատեսվում: Պարզ դարձավ, որ մոտ օրերս նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանի հրամանով ՀՀ վարչապետի տված հանձնարարականների իրականացման նպատակով կստեղծվեն հանձնաժողովներ` ՀՀ կառավարության նոր ծրագրերի եւ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը փոխանցեց, որ հանձնաժողովներում կընդգրկվի աշխատակիցների զգալի մասը: «Ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի, թե ովքեր են կարողանում անհրաժեշտ մակարդակով եւ արդյունավետ աշխատել: Իսկ մինչ այդ նախարարը որեւէ մեկից ազատվելու խնդիր չի դրել»,- հավելեց մամուլի խոսնակը: Ստացվում է, որ առողջապահության նախարարը մի ամբողջ նախարարության աշխատակիցների աշխատունակությունը ստուգելու նոր մեթոդ է հնարել. պարտականություններից դուրս հանձնաժողովի անդամ է դարձնում: Մինչդեռ հայտնի իրողություն է՝ «հանձնաժողովները ստեղծվում են այն նպատակով, որ պրոբլեմը թաղվի»:




Լրահոս