Նախկին նախարարի ընկերությունը` մշտապես արտոնյալների թվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ գնումների հաղթող ճանաչված կազմակերպությունների թվում է նաեւ «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ն եւ «Վարդանանց» բժշկական կենտրոնը: Այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում ՍՊԸ-ի հիմնադիրների անվան տեղում գրված են Լեւոն Ալթունյան եւ Միքայելյան Արեւշատ անունները:

Հիշեցնենք, որ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, կան ընկերություններ, որոնք  պարբերաբար հաղթող են դառնում գնումների գործընթացում և փոխկապակցված են բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 2016 թվականին 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով, որից 24 միլիոնը բաժին է հասել «Վարդանանց» բժշկական կենտրոնին:




Լրահոս