
ՀՅԴ-ն վերլուծություններ կկատարի, թե որոնք էին հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում իրենց անհաջողությունների պատճառը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Դիտարկմանը, որ փաստորեն Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը չի կարողացել կատարել իր գործառույթները, նա նշեց. «Մարզպետը պետք է իր գործառույթները կատարի և դա անելով համակրանք շահի, արդյոք կարճ ժամանակում նա դա արեց, կասեմ ` ոչ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում