
Ռուզաննա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղարը: Այս մասին տեղեկանում ենք Ռ. Խաչատրյանի համացանցի էջից:
«Սիրելի գործընկերներ, ես այսուհետ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղարն եմ: Պրն Ամիրյանի կամքն է՝ անկեղծ ու բաց աշխատել, ինչն իմ սրտով է, ու հաստատ՝ նաև ձեր սրտով: Փորձե՞նք»,-նշել է նա: