Կարո Եղնուկյանի հարազատները դիմել են տարբեր միջազգային կազմակերպությունների, հայ մշակութային և քաղաքական գործիչների` պահանջելով, որպեսզի նրանց միջամտությամբ փոփոխվի Եղնուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Կարո Եղնուկյանի եղբայր Գագիկ Եղնուկյանն, ով ԱՄՆ-ից վերջերս է Հայաստան եկել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Կարոյի գործով անհանգսացած է անգամ ԱՄՆ դեսպանը. «Մեզ հաճախ էին հարց ուղղում, թե ինչու ԱՄՆ դեսպանատունը ոչինչ չի ձեռնարկում, եթե եղբայրս ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն: Պետք է նշեմ, որ նրանց շնորհիվ է, որ եղբորս կարողացել են շնչառական ապարատ տրամադրել և հոկտեմբերի 4-ին ստացել են դեսպանի նամակը, որտեղ նշվում է, որ նրանք մտահոգված են խափանման միջոց կալանքը կիրառելու փաստով և, ինչպես նամակում է նշվում՝ «Հայաստանի իրավապահներից ակնակալում ենք օգտագործել նախնական կալանքը` որպես ծայրահեղ միջոց, մանավանդ ձեր դեպքում»»:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: