Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցու միության նախագահին ծեծի ենթարկած Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը` Ական,  բերման է ենթարկվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Այլ մանրամասներ ոստիկանության ծառայությունից մեզ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ երեկ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը` Ական, 15 հոգու հետ այցելել է Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցու միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանին եւ հենց սենյակում դաժան ծեծի ենթարկել տարեց մարդուն:




Լրահոս