Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացրած միջնորդությունը՝ մեկ միլիոն գրավի դիմաց Եղնուկյանին ազատելու համար:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը բազմիցս անդրադառնալով Եղնուկյանին առաջադրված մեղադրանքին, այն է՝ «Սասնա ծռերին» աջակցելը, նշել է, որ մեղադրանքն անհիմն է և շինծու:
Այժմ դատարանի դիմաց են հավաքվել Եղնուկյանի ընտանիքի անդամներն ու աջակիցները և սպասում են դատարանի որոշմանը:
Հիշեցնենք, որ արդեն երկու ամսից ավելի է, ինչ Կարո Եղնուկյանը գտնվում է անազատության մեջ: Նրա խափանման միջոցը փոփոխելու հարցին էին անդրադարձել, ինչպես միջազգային մի շարք կազմակերպություններ, այնպես էլ ԱՄՆ-ի դեսպանատունը, ովքեր նշել էին, որ իրենց կողմից անընդնունելի է Եղնուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը: