Զինված հարձակման մեջ մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են և բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ի սահմաններում, անհայտ անձինք մտել էին մայրաքաղաքի Մովսես Խորենացու փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության գրասենյակ, հրազենային վնասվածքներ հասցրել այնտեղ գտնվող չորս հոգու և դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում պարզվել էր կասկածյալների անձը` Գևորգ և Հենրիկ Բաղդասարյաններ, որոնք որոշ շրջանակների հայտնի են «Կաբելի տղերք» մականվամբ: Որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվի հոկտեմբերի 28-ին նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում` որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

2016 թվականի հոկտեմբերի 6-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նրանք հայտնաբերվել են Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում և բերման ենթարկվել:




Լրահոս