
Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Գրոզնիի «Թերեկ»:
Նա այժմ հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշ» ակումբում և մասնակցել է միայն մեկ պաշտոնական հանդիպման՝ փոխարինման դուրս գալով «Ալանյասպորի» դեմ Թուրքիայի առաջնության խաղում։ Բացի այդ, թուրքական ակումբը նրան չէր հայտավորել Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարին: